Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականների հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Այս օրերին բոլորիս համար լիբանանյան կյանքը դարձել է ահավոր` իր բոլոր երեսներով, սակայն մենք բոլորս մեր կյանքը միասնաբար պետք է շարունակենք` ընտանեկան, հավաքական եւ կազմակերպչական իմաստով»,- նշել է նա:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ «Սփյուռքի տարի» հռչակելը դարձել է հրամայական: Այն  ճիշտ ժամանակին արված ճիշտ քայլ է:

«Պետք չէ սակայն բավարարվել հռչակագիրը հրապարակելով, այլ Սփյուռքի հարցը պետք է դառնա մեր մտածումների, մտահոգությունների, տագնապների, խոսքի, կազմակերպչական կյանքի կիզակետում: Այս ամենը ցույց է տալիս, որ Սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի: Վերակազմակերպում, այսինքն` վերանորոգում, վերաշխուժացում, այլ խոսքով՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություն»,- նշել է վեհափառը:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպել և հզորացնել Հայաստանի, ժողովրդի ընդհանրական և գերագույն ձգտումների ու շահերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]