Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դանիան հրաժարվել է պաշտոնական պատվիրակություն ուղարկել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին

Դանիան հրաժարվել է պաշտոնական պատվիրակություն ուղարկել Պեկինի ձմեռային 
Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիան հրաժարվել է Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին պաշտոնական պատվիրակություն ուղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է France Press գործակալությունը՝ հղում անելով թագավորության արտգործնախարար Եփփե Կուֆուդին:

«Կառավարությունը որոշել է չմասնակցել Չինաստանում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք Դանիայում խիստ մտահոգված ենք ՉԺՀ-ում մարդու իրավունքների հետ կապված իրադրությամբ»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ:

2021 թվականի դեկտեմբերի 6-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր Պեկինի Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու մասին, ինչը ենթադրում է, որ ամերիկացի պաշտոնյաները հրաժարվելու են մեկնել ՉԺՀ: Մինչդեռ ամերիկացի մարզիկները խաղերին մասնակցելու են: Դիվանագիտական բոյկոտին միացել էին Ավստրալիան ու Մեծ Բրիտանիան: Չինաստանը նման քայլն անվանել էր քաղաքական մանիպուլյացիա և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]