Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարել է որակավորման փուլը

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարել է 
որակավորման փուլը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակել է 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 27 պարային զույգից եզրափակիչ փուլ է անցել 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա հունվարի 15-ին:

Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում հանդես է եկել  Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը:

Ազատ ծրագրի համար Սլավիկ Հայրապետյանը վաստակել է 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]