Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին  նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մինչ նոր նշանակումը Վիգեն Մեսրոպյանը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

 

Կենսագրություն

 

Վիգեն Մանուկի Մեսրոպյանը ծնվել է 1974 թվականի մարտի 2-ին, Վեդի քաղաքում

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

 

Աշխատանքային գործունեություն

 

1999-2003թթ. – ՀՀ ՆԳ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ

2003-2010թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ

2010-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ

VIII-XI.2013թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ

2018-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

2022 թ. հունվարի 14-ից - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Պարգևներ

 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական  տարբեր պարգևներով, ինչպես նաև՝  Մխիթար Գոշի մեդալով

 

Այլ տվյալներ

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]