1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինան հույս ունի Մադրիդի գագաթնաժողովում իմանալ ՆԱՏՕ-ին իր անդամակցության ժամկետները

Ուկրաինան հույս ունի Մադրիդի գագաթնաժողովում իմանալ ՆԱՏՕ-ին իր 
անդամակցության ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան հուսով է, որ 2022 թվականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կհայտնեն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության կոնկրետ ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

 «Կարծում եմ, որ ժամանակն է ունենալ շատ ազնիվ, շատ լիարժեք, շատ թափանցիկ զրույց Ուկրաինայի հետ ՆԱՏՕ - ում մեր հեռանկարի մասին», - ասել է Երմակը:

Նա կարծում է, որ պատերազմի ժամանակ, ՆԱՏՕ-ի մասին զրույցի ողջ պատմության ընթացքում Ուկրաինան ցուցադրեց իր սկզբունքներով, դիրքորոշումներով, որ բացարձակապես պատրաստ է, կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինել:
«Դա նշանակում է, որ այս տարի մադրիդյան գագաթնաժողովում հույս ունենք տեսնել և լսել բացարձակապես կոնկրետ ժամկետներ, այդ մասին բացարձակապես կոնկրետ տեղեկատվություն», - ասել է նա:

Երմակն ընդգծել է, որ այժմ դա իր երկրի կյանքի ու մահվան հարցերն են:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29-30-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]