Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ Զաս

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ 
Զաս

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին  հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, վաղը դեռ մի շարք տարածաշրջաններում այն կչեղարկվի», - ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է  սահմանափակումների փուլային մեղմացում, բայց, այնուամենայնիվ, սա նշանակում է, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:

«Երեւում է, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է: Խոսել այն մասին, որ, օրինակ, իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղաժամ կլինի», - նշել է Զասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]