Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի 6 վարչական շրջանում երթևեկող տրանսպորտում հայտնաբերել է 24 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի 6 վարչական շրջանում երթևեկող տրանսպորտում 
հայտնաբերել է 24 խախտում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Կենտրոն, Նոր-Նորք և Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր թվով 243 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 24 դեպք։

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]