Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու»-ի առաջիկա ծրագրերի ու ազգային թիմի մասին

Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու»-ի առաջիկա ծրագրերի ու ազգային 
թիմի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում անդրադարձել է Հայաստանի առաջնությունում իր գլխավորած թիմի գրանցած արդյունքներին, Պրեմիեր լիգայի ապագային և խոսել է ազգային թիմի ներուժից: «Բնականաբար, առաջնության առաջին հատվածում «Ուրարտու»-ի գրանցած արդյունքները գոհացուցիչ չեն: Մեր ցուցադրած խաղը չի համապատասխանում մեր զբաղեցրած հորիզոնականին ներքին առաջնությունում»,- ասաց Արզումանյանը:

Անդրադառնալով ազգային թիմին` հատկապես Ազգերի լիգայի խաղարկությունում հավաքականի առաջիկա խաղերին Իռլանդիայի, Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականների դեմ, ընտրանու նախկին պաշտպանը շեշտեց, որ հնարավոր է հավասար պայքար մղել այդ թիմերի հետ, եթե հավաքականը կարողանա թիմային խաղ ցուցադրել: «Հավաքականի համար ամենակարևորը կայունությունն է: Պետք է կայունություն նմանատիպ թիմերի դեմ լավ խաղալու համար»,- ասաց նա:

«Ուրարտու»-ն Հայաստանի առաջնության առաջին հատվածից հետո զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]