Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Բելգիայի իշխանություններն արտաքսել են երկրում ամենահայտնի իմամին

Բելգիայի իշխանություններն արտաքսել են երկրում ամենահայտնի իմամին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի իշխանությունները կեցության վկայագրից զրկել են Բրյուսելում «Ալ Խալիլ» մզկիթի իմամ Մարոկկոյի հպատակ Մոհամեդ Թուջղանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հաղորդել Է RTBF բելգիական հեռուստաալիքը:

«Նա ծանուցում Է ստացել Բելգիայի տարածքը լքելու եւ 10 տարի երկիր մուտք գործելու արգելքի անհրաժեշտության մասին: Ես կարծում եմ՝ կարեւոր Է անվտանգ կյանք ապահովելը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել օտարերկրյա ազդեցությունը»,-հաղորդել Է միգրացիայի եւ ապաստան տրամադրելու հարցերով Բելգիայի պետքարտուղար Սամի Մահդին:

Ըստ նրա, խոսքը, հավանաբար, «Բելիգայի ամենաազդեցիկ քարոզիչի մասին Է»:

Ներկա դրությամբ նա արդեն գտնվում Է երկրի սահմաններից դուրս: Դրա հետ մեկտեղ, Բելգիայի հատուկ ծառայությունների կարծիքով, իմամը «սպառնալիք Էր ներկայացնում ազգային անվտանգության համար»:

ԶԼՄ-ները հաղորդում են, մասնավորապես, որ նա հանդես Է եկել հակասեմիտական հայտարարություններով, որոնք որակավորվել են որպես ծայրահեղական: Ավելի ուշ նա հանդես Է եկել արդարացումներով: Բրյուսելի Մոլենբեկի շրջանում գտնվող «Ալ Խալիլ» մզկիթի իմամը Բելգիայում Էր գտնվում 1982 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]