Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով երկու ՀՀ քաղաքացի է զոհվել

Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով երկու ՀՀ քաղաքացի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում հաստատել են քաղաքի կենտրոնում վերելակի ընկնելու հետեւանքով երկու ՀՀ քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նախնական տվյալներով ՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ վերելակն ընկել է խորշը:

«Ցավոք, նախնական տեղեկություններով, զոհվել են երկու աշխատողներ»,- հավելել են գերատեսչությունից:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` միջադեպը տեղի է ունեցել Բոլշայա Յակիմանկա փողոց, 24 հասցեում։

Մոսկվայի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ գերատեսչությունը ստուգումներ է սկսել Բոլշայա Յակիմանկա փողոցում գտնվող հյուրանոցում երկու տղամարդու դիակների հայտնաբերման կապակցությամբ:

Նրա խոսքով` նախապես պարզվել է, որ զոհվածները վերելակների սպասարկման ծառայողներ են:

Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատանքը համակարգում է Զամոսկվորեցկու շրջանային դատախազի պաշտոնակատար Ելենա Մալիկովան:

«Ստուգման ընթացքում դատախազները կպարզեն տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները, գնահատական կտան դաշնային օրենսդրության կատարմանը եւ հիմքերի առկայության դեպքում կձեռնարկեն դատախազական արձագանքման միջոցներ»,- նշել է Նեֆեդովան:

«Ինտերֆաքսի»-ի աղբյուրը հայտնել է, որ վերելակը վերանորոգող աշխատակիցները ՀՀ քաղաքացիներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]