Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից:

Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել:

Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով:

Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեկուսացել է:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]