1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնումները

ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ 
կարգավորման որոնումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնել ժամանակ:

«Ժամանակն է մեր ուշադրության կենտրոնում դնել մարդասիրական նկատառումները: Ամեն ձգձգված հակամարտության հետևում կան մարդիկ, ովքեր ամենաշատն են տառապում»,- ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք ունեցող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:

Զբիգնև Ռաուն խոսել է նաև ԵԱՀԿ տարածքում փոխընկալման բարելավման ու լարվածության թուլացման անհրաժեշտության մասին: «Մենք կենտրոնանալու ենք շարունակաբար վատթարացող մթնոլորտում երկխոսության որակի բարելավման վրա»,- ասել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]