Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի 
սրմամբ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունվարի 11-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքների մասին հարցին:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի սրմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական «դեղատոմսը» հանդիսանում է սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը, որին կհետևի սահմանազատումը: Զախարովան հիշեցրել է, որ դա ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարի Սոչիում արված համատեղ հայտարարությունում:

Նա կարևորել է համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման համար աշխատանքների ձեռնարկելը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին հերթական անգամ սադրանքի էին դիմել և կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, սկսվել էր փոխհրաձգություն: Զոհվել է 3 հայ զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]