1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարևան երկրների հետ Իրանի առևտուրն աճել է 42 տոկոսով

Հարևան երկրների հետ Իրանի առևտուրն աճել է 42 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բիզնես գործարքները հարևան 15 երկրների հետ վերջին 9 ամսում աճել են 42 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավարը:

Ալիռեզա Մոքադասին ասել է, որ հարևան երկրների հետ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնումը նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի առանցքային քաղաքականությունն է:

Իրանի արտաքին առևտուրը վերջին 9 ամսում կազմել է 72.87 մլրդ դոլար՝ 122 մլն 455 հազար տոննա ապրանք, որից 75.17 մլն տոննան՝ 36.81 մլրդ դոլար արժողությամբ, բաժին է ընկել հարևանների հետ առևտրին:

Այդ ընթացքում, ըստ պաշտոնյայի, Իրանը հարևան երկրներ է արտահանել ավելի քան 57 մլն 335 հազար տոննա ապրանք՝ 18.766 մլրդ դոլար արժողությամբ, ինչը արժեքային առումով աճել է 24 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]