Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Ըստ կարգադրության՝ պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ՝ ԱԺ աշխատակազմից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեկ այլ կարգադրության համաձայն՝  հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]