Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում իր անհանգստությունն է հայտնել ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ

ՀՀ նախագահն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում իր անհանգստությունն է 
հայտնել ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների և ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և կարևորել ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությունն այդ ասպարեզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]