Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Հունվարի 15-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հունվարի 15-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտարարվեց Կառավարության՝ հունվարի 13-ին կայացած նիստի ընթացքում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Գործադիրն ընդունել է նաև «Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» որոշում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]