Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար 
նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անկեղծ շնորհավորանքներս եմ հայտնում Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում ենք մեր արդյունավետ համագործակցությանը ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», - նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Իոաննիս Կասուլիդիսը արդեն երրորդ անգամ է նշանակվում Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնում: Նախկինում նա զբաղեցրել է այդ պաշտոնը 1997-2003 և 2013-2018 թթ.: Կասուլիդիսը երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնը 2022 թ. հունվարի 11-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]