Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, մտքեր են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է խաղաղապահ կոնտինգենտի գործողությունների արդյունավետ համակարգումը, ինչը նպաստել է Ղազախստանում իրավիճակի նորմալացմանը:

Քննարկվել  են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ընդունած հայտարարություններում ֆիքսված պայմանավորվածությունների կատարման շուրջ  որոշ հարցեր:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]