1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՄԻՊ

Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքների իրական պատճառը և իրական աղբյուրը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Եվ սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, ինչպես ես հանդիպել եմ տարբեր դեպքերում, այլ երկար տարիներ կյանքում կենսագործվող պետական քաղաքականություն է: Վերցրեք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտները. ամբողջության կարմիր թելով անցնում է հայատյացությունը ու թշնամանքը, անգամ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը ինքն է հպարտությամբ հայտարարել, որ Ադրբեջանում մեծացել է հայ ժողովրդի հանդեպ ատելությունը»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը չի վերջանալու, որովհետև այս քաղաքականությունն ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի և սնուցման աղբյուրն է, նրանց  պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է:

«Դրա համար սա նպատակային քաղաքականություն է՝ հայատյացության մեջ պահել սեփական ժողովրդին, շեղել ժողովրդին սեփական խնդիրներից: Այնպիսի համակարգ է ստեղծված, որը, բնականաբար, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքների և ժողովրդավարության համակարգը»,- ընդգծեց Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]