Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄՕԿ-ի հովանու ներքո Ծաղկաձորում անցկացվում են մարզչական-մրցավարական դասընթացներ  

ՄՕԿ-ի հովանու ներքո Ծաղկաձորում անցկացվում են մարզչական-մրցավարական դասընթացներ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,  «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար պարբերաբար անցկացվում են մարզչական-մրցավարական դասընթացներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նոր մրցաշրջանում առաջին սեմինարը մեզանում կազմակերպվել է Ծաղկաձորում: Հայաստան են ժամանել ըմբշամարտի ռուսաստանցի մասնագետներ, օլիմպիական մրցավարներ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Հայազգի հրահանգիչ Նորավարդ Առուստամյանի և բազմափորձ մարզիչ Ալեքսեյ Բազուլինի ղեկավարությամբ Հայաստանի շուրջ 40 մարզիչ-մանկավարժներ և 25 մրցավարներ հունվարի 10-17-ը մասնակցում են տեսագործնական պարապմունքների:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]