Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի 
շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի՝ նախորդ տարի մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և այն շուտով կբացի իր դռները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում կատարած գրառումից:

«2 հոդված ներկայացվել է հրապարակման, այժմ գտնվում են փորձաքննման փուլում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեկ թեմա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթին ներկայացված Նեյրոգիտության լաբորատորիայի հայտի ֆինանսավորման արդյունքում ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու մոտ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր:

Բժշկական համալսարանի մասնագետներն ակտիվ շարունակելու են Covid_Antibody և Covid_Neuro հետազոտական խմբերի, Scaut նախագծի աշխատանքները:

Հիմք է դրվել նոր Investigator-initiated COQOS հետազոտական նախագծին՝ Roche Diagnostics ընկերության ֆինանսավորմամբ:

Բժշկական համալսարանը կազմակերպել է երկու խոշոր միջազգային միջոցառում՝ «ԳիտԱրար» ամառային դպրոց և «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» քառօրյա գիտաժողով:

Անցկացվել է Քովիդի հետևանքով առաջացած անօսմիայի տեղեկատվական շաբաթ, 5 սեմինար՝ առկա և առցանց տարբերակներով»,- ամփոփելով կենտրոնի 2021 թվականի աշխատանքները՝ ներկայացրել է Արմեն Մուրադյանը:

Ռեկտորն ընդգծել է, որ այս տարի ևս ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի համակարգող, բժշկական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի հաղթող է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]