Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան կամ բնակելի տուն գնելու 
համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշման համաձայն՝ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայու­թյունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայող­ներին բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը, ըստ որի՝ Երևան քաղաքում բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված շահառուներին առաջարկվում է թարմացնել բնակարանային գործերը` ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

զորացրման հրամանի պատճենը,

շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի պատճեները` գրանցման էջով (բնօրինակների հետ),

ամուսնության (ամուսնալուծության) վկայականի պատճենը (բնօրինակների հետ միասին),

անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ (մեկ հաշվառումից ավել ունենալու դեպքում` նշել բոլոր հաշվառման հասցեները),

շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների պատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,

տեղեկանք համատիրությունից` բնակվող անձանց վերաբերյալ, նշելով բնակելի սենյակների քանակը և բնակելի մակերեսը,

տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,

տնամերձ հողամասի առկայության դեպքում` տեղեկանք համայնքից նշված հասցեում շենք շինության առկայության վերաբերյալ,

կիսակառույց շինության դեպքում` տեղեկանք համայնքից կամ կադաստրից ավարտվածության վերաբերյալ, կցելով համայնքի ղեկավարի կողմից հաստատ­ված լուսանկարները,

աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստակնների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ փետրվարի 1-ից, ժամը 14:00-17:00-ն, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչությունում (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 31-25):

Նշվում է, որ այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել անձամբ, կարող են ուղարկել դրանք փոստով՝ վերոնշյալ հասցեով:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]