Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղազախստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին օպերատիվ աշխատանքի համար

Ղազախստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին օպերատիվ 
աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին`  ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Տոկաևը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին քաղաքական և մարտական եղբայրության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]