Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային սահմանը

Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային սահմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ռազմական ինքնաթիռները հունվարի 6-ին և 7-ին տասնյակ անգամներ խախտել են Հունաստանի օդային տարածքը՝ թռիչքներ իրականացնելով հունական կղզիների վրայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը:

Մասնավորապես, շտաբից հայտնել են, որ Թուրքական չորս F-16 կործանիչներից բաղկացած խումբը խախտել է երկրի օդային սահմանը Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան հատվածներում: Բոլոր դեպքերում, համաձայն միջազգային պրակտիկայի, օդ է բարձրացել հունական ռազմական ավիացիան՝ ստիպելով թուրքական կործանիչներին լքել երկրի օդային տարածքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]