Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ

Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ղազախստանում տարվա սկզբից մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Վերջին տեղեկություններով՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]