Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Toyota-ն առաջին անգամ ամերիկյան ավտոշուկայի առաջատարն է դարձել

Toyota-ն առաջին անգամ ամերիկյան ավտոշուկայի առաջատարն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor Corp.-ը պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ում ավտոմոբիլների վաճառքների գծով՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ General Motors Co.-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Toyota-ն վաճառքները Միացյալ Նահանգներում մոտավորապես 10 տոկոսով ավելացրել Է 2020 թվականի համեմատությամբ՝ հասցնելով 2,3 միլիոն ավտոմեքենայի: Մինչդեռ GM-ի վաճառքները անկում են արձանագրել գրեթե 13 տոկոսով եւ կազմել 2,2 միլիոն ավտոմեքենա:

GM-ն, Automotive News-ի տվյալների համաձայն, ամերիկյան ավտոշուկայի առաջատարն Է մնացել 1931 թվականից:

Toyota-ի հաջողությանը մեծապես նպաստել Է ավտոմոբիլային Էլեկտրոնիկայի համար կանխապես միկրոչիպեր պահեստավորելու որոշումը՝ դրանց դեֆիցիտի սկսվելուց առաջ, քանի որ ճապոնական ընկերությունը մյուսներից ավելի շուտ Է շեշտը դրել ԱՄՆ-ում ավտոմոբիլների պահանջարկի վերականգնման վրա, գրում Է The Wall Street Journal-ը: Մինչդեռ Toyota-ի ղեկավարությունը մտադիր չԷ պահպանել առաջատարի դիրքերն ամերիկյան շուկայում:

«Ցանկանում եմ պարզաբանել իրադրությունը. դա մեր նպատակը չի եղել, եւ մենք չենք կարծում, որ նման իրավիճակը կպահպանվի երկարաժամկետ հեռանկարում»,-ասել Է Հյուսիսային Ամերիկայում Toyota-ի ավագ փոխնախագահ Ջեկ Հոլիսը:

ԱՄՆ-ում ավտոմոբիլների ընդհանուր վաճառքները 2021 թվականին, J.D. Power հետազոտական ընկերության կանխատեսման համաձայն, կազմել են գրեթե 15 միլիոն:

Դա փոքր-ինչ ավելի Է, քան 2020 թվականին Էր, բայց զգալիորեն ավելի պակաս, քան դրանից առաջ, երբ հինգ տարի շարունակ մեկ տարում գրանցվել Է 17 միլիոն ավտոմեքենայի վաճառք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]