1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իլոն Մասքի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարը

Իլոն Մասքի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել Է 300 միլիարդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Forbes-ի տվյալները:

Forbes Real-Time-ի միլիարդատերերի նորացված ցուցակի տվյալներով՝ Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում ավելացել Է 32,6 միլիարդ դոլարով եւ կազմել 304,2 միլիարդ դոլար:

Այսպիսով, նա շարունակում Է պահպանել առաջատարի դիրքը աշխարհի միլիարդատերերի վարկանիշում: 2021 թվականի նոյեմբերին, երբ Tesla-ի ակցիաների գները նորացրեցին պատմական ռեկորդը, Մասքն առաջին մարդը դարձավ պատմության մեջ, որի կարողությունը հասավ 300 միլիարդ դոլարի:

Անցյալ տարվա հոկտեմբերին նա 257,6 միլիարդ դոլար կարողությամբ ամենահարուստ մարդը դարձավ Forbes-ի հաշվարկների ողջ պատմության ընթացքում:

Մինչ այդ ամենամեծ կարողությամբ մարդը պատմության մեջ համարվել Է Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա կարողությունը հասել Է 212 միլիարդ դոլարի նշագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]