Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս

Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։ «Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առիթով: Մաղթում եմ ձեզ պատվով և անփորձանք ծառայություն: Խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել շնորհավորանքներ` իմ և կառավարության անունից ու մաղթել լավագույնը 2022 թվականին: Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տներ ու ձեր օջախներ», - նշել է վարչապետը և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]