Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ շախմատիստները մեկնարկել են արագ շախմատի ԱԱ-ում

Հայ շախմատիստները մեկնարկել են արագ շախմատի ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկել են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավաում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը մրցեց օրեր առաջ աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանած Մագնուս Կարլսենի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 5 հնարավորից 4 միավոր ունի Տիգրան Պետրոսյանը, 3,5 միավոր է հավաքել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը: 3 միավոր են հավաքել Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, 2,5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, 2 միավոր` Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, 1 միավոր` Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց մրցաշարում 4 հնարավորից 2,5 միավոր ունի Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը: 1,5 միավոր է հավաքել Սուսաննա Գաբոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]