1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը հնարավոր էր «փրկել»

Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը հնարավոր էր «փրկել»

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ ասելով, որ Խորհրդային Միությունը կարելի էր «փրկել» Սուվերեն պետությունների միություն ստեղծելու միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Գորբաչովը հայտարարել է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատել են ազգամիջյան խնդիրների ծավալները Խորհրդային Միությունում և նրա թարմացման, նորացման անհրաժեշտությունը:

Գորբաչովի խոսքով՝ խորհրդային իշխանությունների նպատակը իրական ինքնիշխանություն ունեցող հանրապետությունների իրական համադաշնություն ստեղծելն էր:

«Անվտանգությունը, պաշտպանությունը, տրանսպորտային ցանցը, միասնական արժույթը մարդու իրավունքների ապահովումն, ըստ պայմանագրի նախագծի, պիտի լինեին միութենական կառույցների իրավասության ոլորտում: Ես վստահ եմ, որ դա կենսունակ տարբերակ էր, հանրապետությունների մեծ մասը կաջակցեր դրան, բայց ԳԿՉ-ի հեղաշրջման փորձը խափանեց այդ հնարավորությունը: Բայց նույնիսկ պուտչից հետո, երբ հանրապետությունները հայտարարեցին իրենց անկախության մասին, իսկ ԽՍՀՄ նախագահի դիրքերը լրջորեն թուլացան, ես կարծում էի, որ Միությունը կարելի էր պահպանել, և առաջարկեցի համաձայնության հասնել Սուվերեն պետությունների միություն ձևավորելու մասին», - ասել է Գորբաչովը:

Միխայիլ Գորբաչովը Խորհրդային Միության ղեկավարն է եղել 1985-1991 թթ.: 1985 թ. մարտի 11-ին ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար: 1990-1991 թթ. եղել է ԽՍՀՄ նախագահը: Նա Խորհրդային Միության ղեկավարներից միակն է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը:

1922 թ. դեկտեմբերի 30-ին ձևավորված Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը 1991 թ. դեկտեմբերի 26-ին: Դրան նախորդել էին մի շարք իրադարձություններ, որոնք արագացրեցին այդ գործընթացը: 1991 թ. օգոստոսի 18-21-ը ԽՍՀՄ մի շարք բարձրաստիճան պահպանողական պաշտոնյաների կողմից ձևավորված Արտակարգ դրության պետական կոմիտեն (ԳԿՉՊ) հեղաշրջման փորձ արեց՝ փորձելով կանխել Միութենական պայմանագրի ստորագրումը: Այդ փորձը, որը պատմության մեջ ստացավ «օգոստոսյան պուտչ» անվանումը, ձախողվեց՝ արագացնելով Խորհրդային Միության փլուզման գործընթացը: 1991 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Բորիս Ելցինը, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը և Բելառուսի Գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկեվիչը Բելովեժյան թավուտում՝ Բելառուսում, ստորագրեցին «Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին», որով փաստացիորեն դադարեցրին ԽՍՀՄ գոյությունը: 1991 թ. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց իր պաշտոնից հեռանալու և ԽՍՀՄ նախագահի պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին: Նույն օրը երեկոյան Կրեմլի հրապարակում իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը, որը փոխարինվեց Ռուսաստանի Դաշնության դրոշով:

Խորհրդային Հայաստանը՝ Հայկական ԽՍՀ-ը, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկն էր: 1991 թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը անկախության հանրաքվե անցկացրեց և դուրս եկավ Խորհրդային Միության կազմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]