1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ խաղաղապահներն ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

ՌԴ խաղաղապահներն ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ 
երթևեկությունը Լաչինի միջանցքով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: 

«Դիտորդական կետերի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով` զննման են ենթակա բոլոր ավտոտրանսպորտային միջոցները»,- պատմել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Բերկոզը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]