Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ի՞նչ մթերք գնել, ինչպե՞ս խուսափել թունավորումներից. խորհուրդներ Առողջապահության նախարարությունից

Ի՞նչ մթերք գնել, ինչպե՞ս խուսափել թունավորումներից. խորհուրդներ 
Առողջապահության նախարարությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է հրապարակել:

 Այդ խորհուրդները ներկայացնում ենք ստորև.

 Անհրաժեշտ է.

Գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,

աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,

գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,

օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,

չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]