Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունն ավելի քան 128 միլիոն դրամ կհատկացնի պատմամշակութային օբյեկտների վերականգման համար

Կառավարությունն ավելի քան 128 միլիոն դրամ կհատկացնի պատմամշակութային 
օբյեկտների վերականգման համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 128 միլիոն 439 հազար դրամ է հատկացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին Լոռու և Տավուշի մարզի մի շարք պատմամշակութային օբյեկտների վերականգման, ամրակայման և  պեղումներ կատարելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամրակայման  և վերականգման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդում, Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցում, Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցում, կից կառույցներում և այլն:

ՀՀ վարչապետը ընդգծեց` Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել՝ կարևորելով ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը:

«Նախորդ տարվանից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագիր իրականացնելու մասին է: Խոսքն այս դեպքում ամրոցների և բերդերի մասին է: Ցավոք, այնպես է ստացվել, որ մենք ամրոցների, բերդերի և քաղաքացիական և պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենք, բայց այդ հարուստ ժառանգությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը: Հաջորդ խնդիրն այն է, որ դրանք, ըստ էության, շատ երկար ժամանակ ընդհանրապես որևէ վերականգնման, ամրացման աշխատանքների չեն ենթարկվել: Այս առումով մենք պետք է առանձնակի կարևորություն տանք այս ուղղությանը՝ իհարկե, նման վերաբերմունք ցույց տալով նաև պատմամշակութային մյուս հուշարձաններին»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]