Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների 
պարգևատրման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպանության կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ իր ողջույնի խոսքում Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում չինարենի ուսուցումը հաղթահարել է համաճարակը և տվել դրական արդյունքներ:

Դեսպանի խոսքով՝ ազգերի միջև բարեկամությունը մարդկանց մտերմության մեջ է, իսկ մարդկանց մտերմությունը՝ սրտերի հաղորդակցության: Այդ առումով մեծ դեր է խաղում լեզուն՝ որպես մարդկային հաղորդակցության կամուրջ և մարդկային քաղաքակրթության կրող:

«Չինարենը եզակի լեզու է, որը պահպանում է չին ազգի մշակութային ինքնությունը և չին մշակույթը: Ե՛ւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետությունը հին քաղաքակրթություններ են՝ երկար պատմությամբ և հոյակապ մշակույթներով: Երկու կողմերի միջև բարեկամական կապերի փոխանակումների պատմությանը կարելի է հետևել դեռևս հին մետաքսի ճանապարհի ժամանակներից: Չինարենին տիրապետելը կարող է ոչ միայն օգնել երկու ժողովուրդներին կառուցելու հաղորդակցության կամուրջ, այլ նաև ավելի հասկանալու Չինաստանի անցյալը, ներկան և ապագան, ինչպես նաև զարգացնելու երկու ժողովուրդների միջև փոխադարձ ուսումն ու փոխըմբռնումը», - ասաց դեսպան Ֆան Յոնգը:

Անդրադառնալով հայ-չինական բարեկամական և համագործակցային հարաբերություններին՝ չին դիվանագետը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային փոխանակումները շարունակաբար խորացել են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունը գնալով բարելավվում է: Ըստ դեսպանի՝ երկու երկրների համատեղ ջանքերով չինարենի ուսուցումը Հայաստանում մեծ վերելք է ապրում, իսկ Երևանի Բրյուսովի անվան համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի և Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսանողների և աշակերտների թիվը շարունակաբար աճում է: Դեսպանի հաղորդած տվյալներով Կոնֆուցիոսի դասարաններում գրանցվել է ավելի քան 3000 ուսանող, և ուսուցման տարբեր փուլերում ուսուցման որակը ավելի է բարելավվել:

«Ավելի ու ավելի շատ հայ ուսանողներ և աշակերտներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի Չինաստան և չին մշակույթ, իսկ հայ հասարակության մեջ աճ է նկատվում չինարենի և չին մշակույթի ուսումնասիրության ոլորտում», - ընդգծեց Չինաստանի դեսպանը:

Եվ քանի որ 2022 թվականին լրանում է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը՝ Չինաստանի դեսպանը այդ առիթով շեշտեց, որ հայ-չինական բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, և հավելեց, որ Չինաստանն էլ, գտնվելով պատմական նոր սկզբնակետում, պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ շարունակելու նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ողջունելով Չինաստանի դեսպանին և մասնակիցներին, շեշտեց միջոցառման կարևորությունը և դրա խորհրդանշականությունը:

«Այսօրվա միջոցառումը ևս մեկ անգամ խոսում է հայ-չինական բարեկամության մասին, և համագործակցության մեր բոլոր նախաձեռնությունները իրապես հասնում են իրենց արդյունքին: Նման համագործակցությամբ մենք կարողանում ենք ոչ միայն զարգացնել չինարենի ուսուցումը Հայաստանում, այլև ստեղծում ենք նպաստավոր պայմաններ՝ բարձրացնելու նրա գրավչությունը և ստեղծելու թե՛ համագործակցության, թե՛ տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելու նոր հեռանկարներ», - նշեց ԿԳՄՍ նախարարության պաշտոնյան:

Չինաստանի դեսպանատունն այս կարևոր իրադարձությունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին: Մրցանակակիրների պարգևատրման արարողությանը ամեն տարի անհամբեր սպասում են չինարեն դասավանդող ուսուցիչներ և չինարեն ուսուցանող ուսանողներն ու աշակերտները: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին նաև բազմաթիվ ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ:

Այս տարվա հունիսին Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ նաև տեղի էին ունեցել Հայաստանում «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի ուսանողական 8-րդ և դպրոցական 6-րդ փուլերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]