Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին

Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք 
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, մասնավորապես, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:




Այս թեմայով








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]