Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Հայ, հույն և կիպրացի դիպուկահարները ավարտել են զորավարժությունները

Հայ, հույն և կիպրացի դիպուկահարները ավարտել են զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ն անցկացվել է Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Կիպրոսի պաշտպանության նախարարության կայքը։

Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը ESEA առաքելությունների կազմակերպման, նախագծման և իրականացման գործում:

«Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի  միջև Եռակողմ համագործակցության ծրագրի իրականացման հետ համատեղ, զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի գերազանց համագործակցությունը»,- նշում է կայքը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]