1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:

Մրցույթին մասնակցեց 19 երկիր՝ Գերմանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը, Ղազախստանը, Ալբանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Իսպանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պորտուգալիան:

Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]