Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ազատ է արձակվել

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաջարան համայնքի ղեկավար «Հայաստան» դաշինքի անդամ Մանվել Փարամազյանը ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փարամազյանը դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

Ավելի վաղ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին 70 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել:

Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու,  կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին է: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]