1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով հինգերորդ արտարժույթային միջամտությունն է կատարել

Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով հինգերորդ 
արտարժույթային միջամտությունն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն հինգերորդ  արտարժույթային միջամտությունն է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Նշվում է, որ տարադրամի փոխարժեքների մեջ նկատվող անառողջ բարձրացման պատճառով, Թուրքիայի ԿԲ-ն կատարել է ոչ միջնորդավորված միջամտություն՝ իրականացրելով արտարժույթի վաճառք:

Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 17-ի դրությամբ դարձել է 1 դոլար-16,10 լիրա։

Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը  50,5 տոկոս աճ է գրանցել, իսկ 2021թ. ընթացքում՝ 114 տոկոս։ 

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցրել է 14 տոկոսի։ 

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 տոկոս։ 

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 տոկոսի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]