Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում պաշտպանությունների թիվը զգալի նվազել է. ինչ լուծում է դիտարկում ԲՈԿ-ը

Հայաստանում պաշտպանությունների թիվը զգալի նվազել է. ինչ լուծում է դիտարկում 
ԲՈԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում հաստատվել է 171 թեկնածուական և դոկտորական աստիճան: Պաշտպանությունների ցուցանիշը 2020 թվականի համեմատ շատ քիչ տարբերությամբ աճել է, սակայն նախորդ տարիների համեմատ նկատելի նվազել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նշեց, որ այդ անկումը նկատելի է վերջին 6 տարիների համեմատ:  Նախկինում տարեկան լինում էր մոտ 600 պաշտպանություն է:

«Այսօր տեսնում ենք, որ պաշտպանությունների թիվը մի քանի անգամ նվազել է: Առկա ցուցանիշը մտահոգիչ է, այն բավարար չէ գիտնականների սերնդափոխության ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի համալրման համար»,-ասաց Կարեն Քեռյանը:

Ինչո՞վ է պայմանավորված նման անկումը, արդյոք ոլորտի նկատմամբ հետարքրքությունը պակասել է, թե պաշտպանությունների հարցում խիստ մոտեցումներ են կիրառվում:  Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը նշեց, որ 2018 թվականից հետո պայման է դրվել, ըստ որի պետք է ունենալ տպագրություն «Web of Scince», «Scopus»  շտեմարաններում տեղ գտած պարբերականներում: Դրանից հետո դոկտորականների թիվը նվազել է, սակայն Կարեն Քեռյանը նկատեց, որ ընթացիկ տարում 2020-ի համեմատ դոկտորականների պաշտպանության աճ է նկատվում: Կարեն Քեռյանը նաև կարծում է, որ պետք է ավելացնել ասպիրանտական տեղերի թիվը:

«Մոտակա տարիների համար այնպիսի քաղաքականություն է որդեգրվել, որ պաշտպանության քանակն աճի գիտնականների բանակն ավելացնելու համար: Այս պահին քննարկումներ են գնում ԿԳՄՍ նախարարությունում, և, կարծում եմ, որ մոտակա ժամանակներում հնարավորություն կունենանք ասպիրանտական տեղերն ավելացնելու»,-ասաց Կարեն Քեռյանն՝ ընդգծելով, որ այստեղ պետք է հաշվի առնել կարևոր հանգամանք:  Մի կողմից, եթե շատ լինեն այդ տեղերը, ապա շատ կլինեն պաշտպանությունները, սակայն մյուս կողմից էլ ասպիրանտական շատ տեղերի տրամադրումն էլ կարող է բերել որակի նվազմանը: ԲՈԿ-ի նախագահի խոսքով, այստեղ կարևոր է եղած պոտենցիալը հաշվի առնելը: Նա նկատեց, որ անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ որքան շատ մասնագետներ են հարկավոր: Այդ ուսումնասիրությունները պետք է ցույց տան, թե ասպիրանտական տեղերը որ ուղղություններով պետք է բաշխել: Կարեն Քեռյանը կարևոր է համարում որակական պահանջների,  աստիճանաշնորհման համակարգի փոփոխությունների անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]