Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք. մահացել է 11 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք. մահացել է 11 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 350 դեպք, որից 327 հազար 539-ը`առողջացած, 7885-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6437 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 7069 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք, առողջացել է 510 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 479 հազար 389-ի:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]