Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանին մասնակցել է տարբեր երկրների 40 ներկայացուցիչ

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանին 
մասնակցել է տարբեր երկրների 40 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացրել են «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից։

«Միջազգային գիտական նստաշրջանին ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ), Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվեցին բազմազան զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին` թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակակից մշակութային գործիչների հետ առնչություններին, նրա կերպարին՝ կերպարվեստում և քանդակագործության մեջ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին՝ Հայաստանի երաժշտական թանգարանների շարքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]