Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Կոտոլյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից

Արմեն Կոտոլյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի և Երևանի ավագանու «Իմ 
քայլը» խմբակցության անդամների հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետի միջև ստեղծված ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը:

«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշերի տարբերություններ և արդեն հայտնի է, որ մեկ տարի է, ինչ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք, դա մեզ չի հաջողվում»,- ասաց Կոտոյանը:

Նա հայտնեց, որ շուտով խմբակցությունը հայտարարություն կտարածի:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]