Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Թեհրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն նոր համաձայնության են հասել միջուկային ծրագրի շուրջը

Թեհրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն նոր համաձայնության են հասել միջուկային ծրագրի շուրջը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) եւ իրանական կողմը դեկտեմբերի 14-ին համաձայության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ երեկոյան մենք ՄԱԳԱՏԷ-ի հետ լավ համաձայնության հասանք, որը կարող Է վերացնել մի շարք անհանգստություններ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի առիթով, ինչպես նաեւ հանգեցնել Էլ ավելի մեծ համագործակցության գործակալության հետ»,- մեջբերւմ Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը: Նախարարը չի ճշտել, թե հատկապես ինչի վերաբերյալ են համաձայնության եկել կողմերը: Դեկտեմբերի 14-ին Իրանի ատոմային Էներգիայի կազակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փոխախագահ Մոհամադ Էսլամին հայտարարել Է, որ Քերեջում ցենտրիֆուգների հավաքման օբյեկտ դիտորդների մուտքի հարցը պետք Է լուծվի միջուկային գործարքի վերադարձման խնդրի հետ մեկտեղ:

Նոյեմբերի 26-ին ԻԱԷԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին նշել Էր, որ Թեհրանը դիտորդներին չի թողնի Քերեջի օբյեկտ, որովհետեւ այնտեղ միջուկային նյութեր չկան: Ավելի վաղ իրանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին բազմիցս կոչ Է արել հանդես գալու իսլամական հանրապետությունում ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ, ներառյալ հունիսին Քերեջում սաբոտաժի փորձն ԻԱԷԿ-ի օբյեկտում: Սակայն, ինչպես հայտարարել Է Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ կայացած բանակցություններից հետո, գործակալությունը չի դատապարտի դիվերսիան, քանի որ զբաղվում Է սոսկ տեխնիկական հարցերով եւ խուսափում Է քաղաքականացումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]