Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը Մոլդովայի նախագահի հետ քննարկել է երկկողմ բիզնես ֆորում անցկացնելու հարցը

ՀՀ վարչապետը Մոլդովայի նախագահի հետ քննարկել է երկկողմ բիզնես ֆորում 
անցկացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արդյունավետ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։ 

«Մենք քննարկել ենք երկկողմ բիզնես ֆորում անցկացնելու գործընթացը և ուսումնասիրել փոխադարձ ներդրումային հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մոլդովայի նախագահը։

Մայա Սանդուն նշել է, որ երկրի ղեկավարները պայմանավորվել են նաև համատեղ գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրի ծավալներն ավելացնելու համար։

ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս այս հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Վարչապետն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը և Մայա Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը, դեկտեմբերի 15-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]