Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» 
նախարարական կլոր սեղան-քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Գլոբալ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկած Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, միջոցառման ընթացքում քննարկվել են համավարակի և էսկալացիաների մարտահրավերների վերաբերյալ հարցեր. ինչպե՞ս են երկրները դիմակայում դրանց և ապագայում ի՞նչ բարեփոխումների օրակարգ են նախատեսում իրենց ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրերում:

Ըստ աղբյուրի՝ կլոր սեղանին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի,  Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Մոնտենեգրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԲԿԳ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]