Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու նախապայման փորձագետը համարում է ՀՀ տարածքից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը

Դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու նախապայման փորձագետը համարում է ՀՀ 
տարածքից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելուց առաջ կարևոր նախապայման է համարում ուժի կիրառման բացառումը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթիկյանը նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Թաթիկյանը մշակել է 11 սկզբունք՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու համար:Նա նշեց դրանցից երկուսը, որոնք պետք է հիմք լինեն գործընթացը սկսելու համար:

«Առաջին՝ ուժի կիրառումը պետք է բացառվի, Ադրբեջանի ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Սա պետք է լինի երկու նախապայմաններից մեկը: Երկրորդը՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցը պետք է դուրս լինի այս շրջանակից, այն պետք է շարունակվի զուգահեռ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց Թաթիկյանը:

Սոչիի հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Փորձագետը  ՌԴ-ի կողմից խորհրդակցական ձայնով այս գործընթացին միանալը համարեց իմաստուն և ողջախոհ որոշում:

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցում նա կարևորեց նաև ԵԱՀԿ-ի դերը: Եթե առաջին փուլում մնան չլուծված հարցեր, ապա ըստ նրա՝ Մինսկի խմբին կից կարելի է ստեղծել որևէ ենթախումբ կամ Մինսկի խմբից դուրս ինչ-որ հանձնաժողով՝ հատուկ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված, գործընթացը շարունակել՝ ԵԱՀԿ-ի համապատասխան նորմերի համաձայն: Իսկ եթե այդ երկրորդ փուլում էլ մնան վիճահարույց հարցեր, պետք է գնալ միջազգային դատարան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]