Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ֆոնդային բորսայում առևտրի ծավալներն աճել են

Հայաստանի ֆոնդային բորսայում առևտրի ծավալներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 2021-ի նոյեմբերի ամփոփ տվյալները 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖԲ-ից՝ հավելելով, որ ընթացիկ տարվա նոյեմբերին տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 28․4 մլրդ դրամ:

«Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է ավելի քան 4․6  մլրդ ՀՀ դրամ՝ 2020 թ․-ի նոյեմբերի համեմատ գրանցելով 116% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 24 գործարք։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի նոյեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 493 մլրդ դրամ, որը 10%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2020 թ․-ի նոյեմբերի համեմատ աճել է 81%-ով՝ հատելով 5.4 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 228 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 105-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, որը գերազանցում է 2020 թ․-ի նոյեմբերի համապատասխան  ցուցանիշը 4%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 32 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ աճել է 25%-ով՝ հասնելով 169 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 21 գործարք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]