Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազդակիր համայնքները չափաբաժին կստանան հանքարդյունահանողների պետբյուջե կատարած վճարումներից

Ազդակիր համայնքները չափաբաժին կստանան հանքարդյունահանողների պետբյուջե կատարած վճարումներից

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պետական բյուջեի ծախսերում նախատեսել նաև համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից պետբյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

«Նախագծով առաջարկվում է պետական բյուջեի ծախսերում նախատեսել նաև համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից պետբյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից: Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխել համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով, համայնքային  մասհանման 50 տոկոսը՝ ազդակիր բնակավայր ունեցող համայնքին, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխել ՀՀ այն բոլոր համայնքների միջև, որոնց կազմում կան օրենքով նախատեսված ազդակիր բնակավայրեր՝ այլ ռոյալթի վճարողներից»,-ասաց փոխնախարարը:

Ազդակիր բնակավայրը համայնքի այն բնակավայրն է, որի վարչական տարածքում գործունեություն է իրականացնում ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն ռոյալթի վճարող կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալում լեռնահատկացմամբ սահմանված տարածքում: Նախագծով առաջարկվում է համայնքային մասհանումներն օգտագործել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am